Մայիսի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ, տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյբուքյան էջը։ ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի …

