ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ծաղկաձորի մարզահամալիր, որտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում ՀՀ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ու բռնցքամարտի հավաքականները։ «Նախարարի տեղակալը, Ծաղկաձորի մարզահամալիրում հետևելով մրցաշրջան 2021-ին նախապատրաստվող հավաքականների մարզումներին, ընդգծել է դրանք հնարավորինս արդյունավետ անցկացնելու կարևորությունը, քանի որ Օլիմպիական խաղերին շատ ժամանակ չի մնացել։ Դիմելով մարզիկներին՝ …