Երեւանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, այսօր կայացավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ` արտահերթ համագումարը: Համագումարը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության կառավարման խորհրդի անդամ, նույնանուն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Նա նշեց, որ այս իրավիճակից դուրս գալու համար այլընտրանք կա, այդ պատճառով իրենք ապավինում են քաղաքացիներին, …

