Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր, բազմազան տագնապներով շրջապատված մեր ժողովրդի կյանքում մեր եկեղեցին, հավատարիմ իր սրբազան առաքելությանը, կոչված է Քրիստոսի հարության շնչով վերանորոգելու մեր կյանքը՝ աստվածաշնչյան ճշմարտությունների ու արժեքների կենսագործումը դարձնելով իր հիմնական սևեռակետը: Թող …