Առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կկազմակերպվի մեկ օր շուտ՝ օգոստոսի 31-ին: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով, որպեսզի մեծ կուտակումներ չլինեն, և կարողանան ապահովել երեխաների մուտքը դպրոց, առաջարկում են, որպեսզի առաջին դասարանցիների մուտքը դպրոց կազմակերպվի բացօթյա: Մանրամասները՝ տեսանյութում:

