Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխարեն այսօր ավագանու նիստը մեկնարկեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ: Փոխքաղաքապետն ասաց, որ պատճառը Մարությանի ուշացումն է, նա ավելի ուշ կժամանի նիստին: Հավելենք, որ այսօր քննարկվելու է փոխքաղաքապետ նշակակելու հարցը: Առաջարկվել է ավագանու անդամ Գայանե Մելքոմ֊Մելքոմյանի թեկնածությունը: