Ադրբեջանը տեղեկություն տարածելով, թե իբր հայկական զինված ուժերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, փորձում է կոծկել իրենց գործողությունները՝ կրակոցները: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին: «Իմ քայլը» խմբակցությունից Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց Ադրբեջանի զավեշտալի հայտարարությունը, թե հայկական կողմը մայիսի 24-26 ընկած ժամանակում գնդակոծել է Ադրբեջանի մարտական …