Ռուսաստանն ու Բելառուսը 2023 թվականին «Միության վահան» անվամբ զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, գրում է Korrespondent-ը։ «Ամփոփվել ու հաստատվել են մեր պաշտպանական գերատեսչությունների համատեղ գործողությունները՝ 2019 թվականից 2021 թվականների ընթացքում, ծրագրվել են մինչև 2024 թվականը ռազմական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, հաստատվել է համապատասխան պլանը։ Այս փաստաթղթով նախատեսված ամենամասշտաբային միջոցառումը …

