Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դոմինիկայի Ընկերակցության կառավարության միջև՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական անձնագիր ունեցողներին մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ: Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետությունն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց …

