Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախի գրավյալ տարածքներում Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ավտոճանապարհի հիմքն են դրել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վարանդայի շրջանում Էրդողանն ու Ալիևը ծանոթացել են Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի շինարարությանը։ Այնուհետև «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում դրել են Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ավտոճանապարհի հիմքը։ Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության խորհրդի նախագահ Սալեհ Մամեդովն էլ երկու պետությունների ղեկավարներին …

