Այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ, զոհված զինվորների հարազատները հատուկ վերապատրաստում են անցել և որպես հավասար խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ։ Շնորհակալ եմ մեր մայրերին ու քույրերին, որ կարողացել են ուժ գտնել …

