Ռուսաստանի Պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո գործող «Աֆրիկյան կորպուսը» և Մալիի զինված ուժերը նոր հանցագործություններ են կատարել խաղաղ բնակիչների նկատմամբ Մալիի կենտրոնական հատվածում։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը, գրում է Current time-ը։ Երկրի տարբեր շրջաններում ապստամբների դեմ իրականացվող գործողությունների ընթացքում զինվորականներն ու «Աֆրիկյան կորպուսը» հարյուրավոր մարդկանց են ձերբակալել, ապա նրանցից շատերին ապօրինաբար …

