ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW

Լուրեր

22.10.2026 | 18:32
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
22.10.2026 | 18:19
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո գործող «Աֆրիկյան կորպուսը» և Մալիի զինված ուժերը նոր հանցագործություններ են կատարել խաղաղ բնակիչների նկատմամբ Մալիի կենտրոնական հատվածում։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը, գրում է Current time-ը։

Երկրի տարբեր շրջաններում ապստամբների դեմ իրականացվող գործողությունների ընթացքում զինվորականներն ու «Աֆրիկյան կորպուսը» հարյուրավոր մարդկանց են ձերբակալել, ապա նրանցից շատերին ապօրինաբար տեղափոխել և պահել ռազմաբազաներում։ «Ջամաաթ Նուսրաթ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» (JNIM) խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքում ձերբակալված չորս տղամարդիկ իրավապաշտպաններին պատմել են իրենց պահման պայմանների մասին։

Ձերբակալվելուց հետո տղամարդկանց տեղափոխել են Սևարեի ռազմական բազա։ Այնտեղ նրանց տասնյակ այլ անձանց հետ պահել են շուրջ 20 մետր երկարությամբ բեռնափոխադրող կոնտեյներում՝ սաստիկ շոգի և օդափոխության բացակայության պայմաններում։ Կոնտեյները պատուհաններ, զուգարան և լվացվելու համար նախատեսված տարածք չի ունեցել։ Մի քանի օրվա ընթացքում այնտեղ պահվող բանտարկյալների թիվը գերազանցել է 70-ը։

Տղամարդկանց խոսքով՝ նրանց մերժել են բժշկական օգնություն տրամադրել և օրական մեկ անգամ փոքր քանակությամբ անորակ սնունդ են տվել։ Նրանք նաև պատմել են, որ ենթարկվել են խոշտանգումների՝ իրենցից ստիպողաբար խոստովանություններ կորզելու նպատակով, իբր, JNIM-ի հետ կապեր ունենալու վերաբերյալ։

«Քիչ էր մնում՝ մահանայի, երբ երկու ռուս զինվոր ինձ խեղդում էին ջրով լի տակառում։ Ամեն անգամ, երբ կորցնում էի գիտակցությունս, ինձ էլեկտրական հոսանքի միջոցով ուշքի էին բերում, ապա կրկին խեղդում։ Նրանք տաք պլաստիկով այրում էին հետույքս և հրկիզում հագուստս»,- պատմել է նրանցից մեկը։

Խոշտանգումներից հետո մի քանի ձերբակալվածներ մահացել են կոնտեյներում։ Փրկվածներից մեկի խոսքով՝ իր բանտարկության ընթացքում ութ մարդ է մահացել։

HRW-ի զրուցակիցներն ազատ են արձակվել այն բանից հետո, երբ նրանց հարազատները զինվորականներին փրկագին են վճարել․ նրանցից երեքի համար՝ շուրջ 3000 դոլար, ևս մեկի համար՝ 1800 դոլար։

2021 թվականից Մալին ղեկավարում է զինվորական խունտան՝ Ասսիմի Գոյտայի գլխավորությամբ, որն իշխանության է եկել երկու պետական հեղաշրջումներից հետո։ Արևմտյան երկրների հետ հարաբերությունների վատթարացումից հետո զինվորականները նախապատվությունը տվել են Ռուսաստանին։ Սկզբում երկրում գործում էր «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը, որին հետագայում փոխարինեց Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հետ կապ ունեցող «Աֆրիկյան կորպուսը»։

Կառավարությանը հակազդում են մի քանի ուժեր․ «Ջամաաթ Նուսրաթ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» (JNIM) խմբավորումը, որը կապված է «Ալ-Քաիդայի» հետ և ձգտում է տապալել իշխանություններին, ինչպես նաև Ազավադի ազատագրման ճակատի (FLA) անջատողականները, որոնք պայքարում են հյուսիսային տարածքների անկախության համար։ 2018 թվականին ԱՄՆ-ը JNIM-ը ճանաչել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։

Human Rights Watch-ը բազմիցս հաղորդել է Մալիի զինվորների և ռուս վարձկանների կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ կատարված հանցագործությունների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի