Մարությանի կառավարումը ձախողված է: Այդ ձախողումն արձանագրվել է քաղաքային տնտեսության, այլ նաև քաղաքական փոխհարաբերությունների մեջ: «Ինչո՞ւ է պաշտոնանկ արվում Հայկ Մարությանը. ո՞ւմ շահից է դա բխում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Մենք չենք միանա Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին, որովհետև այն հիմնավորումները, որ ներկայացվեցին, ավելի շատ ներկուսակցական են, ներքաղաքական խնդիրներից …

