2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 19-ը` ժամը 11.00-ն․ տեղեկացնում են ԿԸՀ-ից։ «Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 7 դիմում է ստացել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը (նստավայրը՝ …