ՀՀ Քննչական կոմիտեն դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով «Սուրմալու»-ից գնված և դեռ չօգտագործված հրավառության նյութերը ներկայացնել Ոստիկանություն։ «ՀՀ Քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: Միաժամանակ հավելում ենք, …

