ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայրում այսօր ներկա է եղել պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի վերաբացման արարողությանը: Այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: Շնորհավորելով մանկապարտեզի վերաբացման նշանակալի օրվա հյուրերին ու բաղրամյանցիներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր որևէ կերպ աջակցել են մանկապարտեզի վերաշահագործմանը՝ նշելով, որ արվում է հնարավոր ամեն …

