Փետրվարի 23-ին Դամասկոսում Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են Սիրիայի՝ աղետից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված աշխատանքները: Հանդիպման օրակարգում էին նաև հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Քննարկվել են …

