12 Դեկտեմբեր 2023 | 10:54
Ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը. վարչապետին է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, այլ պաշտոնատար անձինք: Զեկույցներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի …