07 Փետրվար 2024 | 20:31
Ասացին՝ «պավեստկան» չվերցրեցիր՝ կդատվես․ մայրը պնդում է՝ որդուն խնդիրներով են զորակոչել, ՊՆ-ն լռում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նորակոչիկի մայր Մարինեն ահազանգում է՝ որդուն պարտադիր զինվորական ծառայության են տարել առողջական խնդիրներով։ Factor TV-ն խնդրին անդրադառնում է՝ առանց զինծառայողին նույնականացնող տվյալները հրապարակելու, նրան զորամասում թիրախավորվելուց զերծ պահելու համար։ Մոր խոսքով՝ որդին սրտի և զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ, ալերգիա ունի։ Մարինե Գևորգյանը պնդում է, որ երբ զինվորական կոմիսարիատում բարձրաձայնել են տղայի առողջական խնդիրների մասին, …