20 Դեկտեմբեր 2022 | 17:54
Բանջարեղենի խանութները դատարկ են, շաքարավազի պակաս կա․ Արցախը շրջափակման մեջ է արդեն 9 օր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մթերային խանութներում առաջին հայացքից ամեն ինչ կա, մարդիկ ավելի հանգիստ են գնումներ կատարում, իրենք էլ ջանում են հաճախորդներին սիրալիր ճանապարհել, ասում է Արմենուհին՝ վաճառողուհին: Բայց արդեն որոշ ապրանքների պակաս, այնուամենայնիվ, կա: «Շաքարավազի և ծխախոտի պակաս կա: Իսկ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ դեռ բավարարում է»,- ասում է վաճառողուհին։ Ամանորին ընդառաջ տնտեսվարողները որոշ քանակությամբ մթերք են պահեստավորել: …