24 Մայիս 2019 | 17:34
Ռազմարդյունաբերական համալիրը, արտադրական ներուժը, ձեռնարկությունները պետք է տեղափոխվեն և տեղավորվեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքի մեջ. վարչապետ
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: «Վարչապետը, բացելով նիստը, նշել է, որ կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է, և այս ոլորտի հետ կապված լուրջ ծրագրեր ու նպատակներ կան: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններին, որոնց արդյունքում ստեղծվելու է Բարձր …