22 Ապրիլ 2020 | 17:23
«Մարդը, որ չի աշխատել, մեռած մարդու վրա տոկոս հաշվես, որ ի՞նչ անես»․ Բագրատյանը՝ Անանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվող «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագծում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկեց արտակարգ դրություն հայտարարելու ընթացքում հարկային տույժեր չհաշվարկել, քանի որ բիզնեսները փակ են։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի համար այս առաջարկն անընդունելի է, քանի որ առաջին հերթին իրագործելի չէ։ «Միտքն ընդունելի՞ է, թե՞ չէ, վարչարարական կողմը թողնենք, …