22 Ապրիլ 2019 | 12:46
Չափավոր խիզախություն դրսևորեցիք, կարելի է շնորհավորել․ Միքայել Մելքումյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման որոշակի ժամկետներ կարո՞ղ եք նշել․ այսօր Ազգային ժողովում դիմելով ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ «Ես այդ խիզախությունը չէի ունենա ժամկետներ նշելու, բայց պետք է արձանագրենք, որ դրական դինամիկա կա»,-ասաց փոխնախարարը։ Միքայել Մելքումյանն էլ հավելեց․ «Այնուամենայնիվ, չափավոր խիզախություն դրսևորեցիք, կարելի է շնորհավորել»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Աղավնի Սուքիասյան