29 Սեպտեմբեր 2021 | 20:32
Մի ձեռքին գրիչ, մյուսին՝ շերեփ․ ինչպես պատերազմը խլեց 12-ամյա Ազատուհու մանկությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանից 140 կմ ճանապարհ կտրեցինք՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղ հասնելու և, ինչպես համագյուղացիներն են ասում, մանկությունը պատերազմին զոհաբերած բացառիկ աղջնակին տեսնելու համար։ Գուցե, 44-օրյա պատերազմից հետո Ազատուհին միակը չէ, որ մանկություն է կորցրել, բայց այն, ինչ տեսանք, տպավորիչ էր։ Ազատուհին մոր, 2 քույրերի ու 3 եղբայրների հետ Արցախի Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում էր ապրում։ …