Մեծ թիվ են կազմում վարորդական իրավունքի քննությանն արտահերթ մասնակցելու հնարավորությունից օգտվողները. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ընդամենը վեց ամսում վարորդական իրավունքի արտահերթ քննություններից օգտվել է 11,000 քաղաքացի՝ 16,000 անգամ, պետական բյուջե է մուտքագրվել լրացուցիչ կես միլիարդ դրամ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ քննություններն անցկացնող աշխատակիցները ստանում են 117,000-ից 227,000 դրամ աշխատավարձ և աշխատում են ծանր գրաֆիկով։

«Ուստի առաջարկում եմ իմ նախաձեռնության արդյունքում գոյացող տարեկան լրացուցիչ մեկ միլիարդ դրամի կեսն ուղղել այս համակարգի 218 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։ Մյուս կես միլիարդն արձագանքի ընթացքում կասեմ՝ ինչ եմ առաջարկում անել։ Սա թույլ կտա միաժամանակ լուծել երկու խնդիր՝ բարձրացնել ծառայության որակը և պահել պրոֆեսիոնալ կադրերին համակարգում։ Հարցս Ներքին գործերի նախարարին՝ պատրա՞ստ եք քննարկել այս մոտեցումը և գնալ այս ճանապարհով»,- նշեց Սարգսյանը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն էլ փաստեց, որ մեծ թիվ են կազմում այն քաղաքացիները, ովքեր օգտվում են արտահերթ սպասարկման հնարավորությունից։

«Ինչ վերաբերում է աշխատավարձերին, նախ և առաջ ուզում եմ շեշտել, որ թե՛ այս դահլիճում, թե՛ նաև կառավարության շրջանակում անընդհատ քննարկում ենք և վերահաստատում ենք մեր մոտեցումը, որ չի կարելի և չպիտի լինի այնպիսի մի մոտեցում, որ որևէ կառույցի կողմից գեներացված որևէ միջոցը նպատակային կոնկրետ տվյալ կառույցի համար ծառայի։ Սա ընդհանուր պետական բյուջե է, և յուրաքանչյուր տարվա կտրվածքով պետությունն ինքն է որոշում, թե կուտակված միջոցներն ինչ ուղղությամբ և որ ռեֆորմներին որպես առաջնահերթություն պիտի ուղղվի և սպասարկի այդ առաջնահերթությունը»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։