Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
Բոլորը

Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Լիաննա Գասպարյանի և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջև քննարկում ծավալվեց քրեակատարողական հիմնարկների վիճակի, «Նուբարաշեն» և «Գորիս» ՔԿՀ-ների փակման, նոր հիմնարկի կառուցման, համաներման հնարավորության և դատարանների գերծանրաբեռնվածության շուրջ։

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու և համաներում կիրառելու հնարավորությանը՝ Գալյանն ասաց, որ համաներումը պարզ լուծում կարող է լինել, սակայն այն միշտ չէ, որ բխում է հասարակության շահերից։

«Եթե համաներումը բխում է «Նուբարաշենում» գտնվող անձանց շահերից, ապա չի բխում Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից: Եվ խոսքը անհասցե համաներման մասին է»,- ասաց նախարարը։

Նա նաև ներկայացրեց նախկինում ազատ արձակված անձանց շրջանում կրկնահանցագործությունների վերաբերյալ տվյալներ։

«Մենք վիճակագրական տվյալներ ունենք․ նախկինում վերադարձած անձանց 50%-ից ավելին՝ 55%-ը, կրկնահանցագործներ են: Մենք ջանք ենք գործադրում, որպեսզի նաև այդ կրկնահանցագործներն անցնեն վերասոցիալականացման ճանապարհով: Համաներումը պարզ և հեշտ լուծում է Կառավարության համար, բայց մենք կարծում ենք, որ պարզ լուծումները այս դեպքում մեզ համար չեն»,- նշեց Գալյանը։

Լիաննա Գասպարյանը հարց բարձրացրեց նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանների և նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման ձգձգման վերաբերյալ։

Ի պատասխան՝ Գալյանը հայտնեց, որ «Էրեբունու» նախկին ՔԿՀ-ի տարածքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այնտեղ սահող հողեր կան, ինչի պատճառով նոր հիմնարկի կառուցումը տվյալ տարածքում նպատակահարմար չի համարվել։

«Հիմա գտել ենք մի լուծում, ըստ որի առաջ կշարժվենք․ խոսքը պետություն-մասնավոր գործընկերությամբ համապատասխան հիմնարկի կառուցման մասին է»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով այդ ուսումնասիրությունների համար ծախսված միջոցների վերաբերյալ քննադատությանը՝ Գալյանը հակադարձեց․ «Չծախսեինք, սկսեինք կառուցել, որ գայիք ասեիք՝ վա՛յ, անիմաստ փող եք ծախսել, չէի՞ք կարողանում նախօրոք սեյսմիկ անվտանգությունը ստուգեիք, նոր կառուցեիք»։

Նախարարի խոսքով՝ ներկայում քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց թիվը գերազանցել է 3300-ը, իսկ էլեկտրոնային հսկողության տակ գտնվողների թիվը մոտենում է 2000-ի։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված՝ վարորդական իրավունքից զրկված վիճակում տրանսպորտային միջոց վարելու արարքն ապաքրեականացնելու առաջարկին։

Գալյանն ասաց, որ Կառավարությունը նպատակահարմար չի համարել այդ քայլը՝ հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունն ու քրեական պատասխանատվության կանխարգելիչ նշանակությունը։

«Քաղաքականության մշակման համատեքստում եկել ենք այն եզրակացության, որ այդ արարքը հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող արարք է, և դրա գոյությունը որպես քրեորեն հետապնդելի արարք կանխարգելիչ մեծ նշանակություն է ունենում: Կրկին հեշտ լուծում կլիներ ապաքրեականացնել և բեռնաթափել գործերի 30-50%-ը, բայց կրկին կարող էր վնասել մեր հասարակությանը»,- ասաց Գալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան