«Ունենք 2 հայ վիրավոր, մեկը փոքրիկ երեխա է»․ ինչ է կատարվում Իրանի ու Իսրայելի հայաշատ քաղաքներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմի 19-րդ օրն Իսրայելի հրթիռակոծությունները թեև առաջին օրերի ինտենսիվությամբ չեն շարունակվում, սակայն ավերածություններն ու վիրավորների թիվն Իսրայելում չի պակասում։ Արտյոմ Չերնամորյանի խոսքով՝ երեկվա դրությամբ՝ վիրավորների թիվն անցել է 3,530-ը, նրանց մի մասը հոսպիտալացվել է, մի քանիսի վիճակը ծանր է․ վիրավորների մեջ զինվորներ չկան։

«Գիշերը երկու զոհ ունեցավ երկիրը, տատիկ ու պապիկ սպանվեցին, որ չէին հասցրել իջնել ռմբապաստարան։ Հրթիռի բեկորն ընկել էր շենքի վրա, և մարդիկ մահացել էին։ Սպանվածները բոլորը քաղաքացիական բնակիչներ են, երեխաներ, այսինքն՝ այս Իրանի ռեժիմի հիմնական կռիվը խաղաղ բնակչության հետ է»,- ասում է «Իսրայելահայեր» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

Իսրայելում հարվածների տակ են նաև հայաշատ թաղամասերը․ բարեբախտաբար, հայերի շրջանում վիրավորներ չկան։

«Երկրի կենտրոնում հիմնականում չորս-հինգ քաղաքներ կան հայաշատ, որոնք անընդհատ թիրախավորվում են։ Եթե հրթիռները չընկնեն էլ, ասենք, ուղիղ անմիջական հարված հասցնեն բնակելի շենքին, բայց հրթիռների այդ հսկայական կտորներն ընկնում են քաղաքների վրա»,- նշում է Չերնամորյանը։ 

Եթե Իսրայելում վիրավորների և զոհերի թվում հայեր չկան, ապա Իրանում պատկերը հակասական է։ Հարևան երկրից հավաստի տեղեկություն չկա։

«Խոսք կար, որ թեթև վիրավորներ կային երկու հոգի, բայց կրկին տեղեկությունները այնքան հակասական են։ Թեհրանի շրջանում թեթև վիրավորներ կային, բայց շատ դժվար է այդ ամենը հաստատելը։ Հաճախ ասում են դա, երբ փորձում ենք ինֆորմացիայի հետևից գնալ, փորձում ենք հաստատել, պարզվում է, որ կա՛մ չի եղել, կա՛մ աննշան է եղել»,- լրագրողների հետ զրույցում երեկ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Թեհրանի «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, սակայն, որոշ տեղեկություններ ունի հենց այս մասով․ «Դեպքերի հետևանքով, ռմբակոծումների, մենք ունենք երկու վիրավոր, որոնցից մեկը փոքր երեխա է: Հիմա երևի արդեն պիտի առողջացած լինի, հուսանք: Ծանր վիճակ չկա, ռմբակոծումները բնականաբար, որովհետև հայկական թաղի շրջակայքին կամ մոտիկ լինում են, ձայներ կան, մտահոգություններ կան, բայց վիճակը դեռ, բարեբախտաբար, կայուն է»:

Եթե Իսրայելից Հայաստան վերադարձը գրեթե անհնար է, քանի որ խոսքը հազարավոր կիլոմետրերի մասին է, չվերթներ էլ չկան, ապա Իրանից հայրենիք կարելի է հասնել ցամաքային ճանապարհով։ Իրանահայերի զանգվածային հոսք, սակայն, չկա։

«Որևէ տվյալ կոնկրետ չունենք, թե քանիսն են եկել, բայց կարող ենք ասել հետևյալը. որևէ արտառոց հոսք, այսինքն՝ մարդկային հոսք իրանահայերի դեպի Հայաստան, որը որևէ ձևով տարբերվում է նախորդ ժամանակահատվածների հետ, չունենք։ Այսինքն՝ որպես այդպիսին հայերի փախուստ կամ, չգիտեմ՝ ոնց ձևակերպեմ դա, շարժ դեպի Հայաստան չկա»,- նշում է Սինանյանը։

Ի՞նչն է հետ պահում հայերին վերադարձից․ պատերազմի մոտալուտ ավարտի կանխատեսումը, տեղում իրավիճակի դեռևս կառավարելի լինելը, թե՞ Հայաստան վերադարձի դեպքում անորոշ ապագան։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները մեկնարկեցին փետրվարի 28-ին։ Առաջին իսկ օրը Թեհրանում սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենիին, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Իրանը պատասխանում է՝ հարվածներ հասցնելով Իսրայելին, ինչպես նաև Պարսից ծոցի երկրներին, որտեղ ամերիկյան ռազմական օբյեկտներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան