Փլուզվել է ջերմոցի պատը․ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից
Հասարակություն
16.03.2026 | 19:30
Մարտի 16-ին՝ ժամը 13։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասում փլուզվել է ջերմոց․ կա արգելափակված քաղաքացի։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է Կարենիս գյուղի Չարենցի խճուղու մոտակայքում գտնվող ջերմոցի պատը․ քաղաքացին մասամբ հայտնվել է փլատակներում։
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։