Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 

Լուրեր

26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
Բոլորը

«Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունը 2026 թվականի հունվար-սեպտեմբերի արդյունքներով շարունակում է գլխավորել 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Էլեկտրատեխնիկայի առևտրով զբաղվող ընկերությունը այս տարվա 3 եռամսյակների ընթացքում պետբյուջե է վճարել 64․3 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 22․6 %-ով ավելի։ Այս ընկերությունը 1000 խոշոր հարկատուների առաջատարն էր նաև 2025-ին։

«Մոբայլ Սենթր Արտ»-ի հաջողությունը, հիշեցնենք, մեծապես պայմանավորված է դեպի Ռուսաստան տեխնիկայի վերարտահանմամբ։

Ուշագրավ է, որ հայկական բազմաթիվ ապրանքների նկատմամբ Ռուսաստանի արգելքները, փաստորեն, չեն ազդել այս ընկերության վրա։

Ավելին՝ եթե 2026-ի հունվար-հունիսին «Մոբայլ Սենթր Արտ»-ը վճարել էր մոտ 38․2 մլրդ դրամ հարկ՝ եռամսյակում միջինում 19․1 մլրդ դրամ, ապա 2026-ի հուլիս-սեպտեմբերին այն վճարել է 26․2 մլրդ դրամ։

Խոշոր հարկատուների ցանկում երկրորդ հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 60․8 մլրդ դրամ վճարած հարկերով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանքարդյունաբերող ընկերության հարկերն ավելացել են 68․2%-ով։

Երրորդ հորիզոնականում ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ 46․2 մլրդ դրամով։ 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ վճարած հարկերի աճը 0․6% է։

4-րդ խոշոր հարկատուն բնական մենաշնորհատեր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 39․6 մլրդ դրամով։ Գազամատակարար ընկերությունը նախորդ տարվա համեմատ ավելի է վճարել 13․5 % հարկ։

Խոշոր հարկատուների տասնյակի 5-րդ և 6-րդ հորիզոնականներում բանկային համակարգի ներկայացուցիչներ են՝ «Արդշինբանկը» և «Ամերիաբանկը», համապատասխանաբար՝ 38․1 մլրդ դրամ (2025-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճը՝ 19․4 %) և գրեթե 28 մլրդ դրամ (աճը՝ 12%) ցուցանիշով։  

7-րդ և 8-րդ տեղերում առցանց խաղերի և բուքմեյքերական ծրագրային ապահովման ոլորտի ներկայացուցիչներ են՝ «Սոֆթ Կոնստրակտ» և «Դիջիթեյն» ընկերությունները, համապատասխանաբար՝ 25․3 մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը՝ 55․1 %) և 25․2 մլրդ դրամ (աճը՝ 50․1 %) վճարած հարկերով։

Խոշոր հարկատուների ցանկում 9-րդը ծխախոտի առևտրով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ 22․8 մլրդ դրամով։ Այս ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ իր վճարած հարկերն ավելացրել է 45․3 %-ով։

Տասնյակը եզրափակում է կրկին ծխախոտի շուկայի ներկայացուցիչ՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը՝ 20․4 մլրդ դրամով, որը 2025-ի հունվար-սեպտեմբերի համեմատ ավելի է 12․1 %-ով։ Նկատենք, որ «Գրանդ տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները պատկանում են նույն սեփականատերերին՝ Միքայել և Կարեն Վարդանյաններին։

 Գայանե Խաչատրյան