27 կադրային փոփոխություն` Դատախազությունում

Լուրեր

26.10.2026 | 18:50
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների հրամաններով Դատախազությունում իրականացվել է 27 կադրային փոփոխություն։ Մասնավորապես, Վարդան Պողոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ։ Մի շարք դատախազներ նշանակվել կամ փոխադրվել են այլ պաշտոնների, իսկ հինգ դատախազ ազատվել է զբաղեցրած պաշտոններից։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Մասնավորապես՝

–  Վարդան Պողոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

–  Արգամ Դալլաքյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

–  Աննա Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

–  Թեհմինե Պապոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:

–  Տաթևիկ Ղուկասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

–  Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Սոնա Ասլանյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

–  Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Ավետյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:

–  Միլենա Առուստամյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

–  Սարգիս Պապոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

–  Էլեն Ծատուրյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

–  Մանե Սաֆարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

–  Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Աննա Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

–  Արգիշտի Պետրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

–  Երևան քաղաքի դատախազության դատախազ Վանուհի Փայտյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

–  Վարազդատ Պետրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

–  Անահիտ Այվազյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

–  Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Տիգրան Առաքելյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

–  Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Արմեն Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:

–  Կոտայքի մարզի դատախազության դատախազ Սոնա Հովհաննիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

–  Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Սերոբ Կիրակոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

–  Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Դավիթ Թադևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

–  Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Էլեն Անանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

–  Խաչատուր Պողոսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

–  Հայկ Սարիբեկյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

–  Մխիթար Աբդոյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

–  Վիգեն Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

–  Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Խաչատուր Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»: