ԱՊԱՎԵՆԻ ԱՆԱՊԱՎԵՆ ԱՌՕՐՅԱՆ․ կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 16. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ո՛չ դպրոց կա, ո՛չ մանկապարտեզ, ստեղ մեծացած երեխան անգրագետ է մեծանում »,- ասում է Լոռու մարզի Ապահեն համայնքի բնակիչ Մնացական Ղուկասյանը:

Մոտ 100 բնակիչ ունեցող Ապավեն համայնքը 2017 թվականին համայնքների խոշորացման ծրագրով միացվել է Սարչապետ համայնքին: Գյուղում չկա նաև բուժկետ և խանութ: 15 երեխա դպրոց են հաճախում 3 կմ հեռավորության վրա գտնվող Արծնի գյուղ: «Ոտքով գնում են դպրոց, գալիս, պատահում է ձիով եմ տանում»,- պատմում է 65-ամյա Մնացական Ղուկասյանը:

Ձմռանը անբարեկարգ ճանապարհները առատ ձյան պատճառով օրերով փակ են մնում, գյուղ գնալ-գալը դառնում է վտանգներով լի: «Կուզենք՝ ճանապարհը սարքեն, մի անգամ սարքել են՝ ջուրն եկավ, քշեց, տարավ: Կուզենք՝ գյուղի համար մի բան անեն էլի, գոնե մի մանկապարտեզ, մի բան»,- նոր իշխանություններից ունեցած ակնկալիքներից է խոսում մեր զրուցակիցը:

Գյուղի ճանապարհները երբեք չեն ասֆալտապատվել։ Երեխաները հաճախ դասերից հետ են մնում առատ ձյան և անանցանելի դարձած ճանապարհների պատճառով: «Ձմեռ ա , ձյուն ա գալիս, ճանապարհները փակ են մնում, չենք կարողանում դպրոց տանել, վեց երեխա ունեմ, չենք հասցնում առնել, հագցնել, պայմանները չեն ներում»,- իր հոգսերով կիսվում է 6 երեխաների մայր, Ապավենի բնակչուհի Անի Առաքելյանը:

Նրա չորս զավակները դպրոց են հաճախում Արծնի գյուղ: «էս երկու-երեք տարի է՝ դիմում ենք, որ մեքենա տրամադրեն, ասում են՝ բյուջեում փող չկա»,- նեղսրտում է Անին, ապա հավելում. «Գայլեր կան, առավոտը երեխաներին ճանապարհում ես ու չես սպասում….»:

«Ոչ մի բանով չեն օգնում, բայց էգուց բանակի վախտը որ գա, «պավեսկան» կդնեն ձեռքը, կասեն՝ դե՛ գնա: Որևէ օգնություն չեմ ստացել անգամ գրքերի փողը չեն տվել»,- ասում է բազմազավակ մայրը:

«Գնում ենք դպրոց անտառից գայլերը դուրս են գալիս, վազում են, չգիտես փախչե՞ս, թե՞ կանգնես»,- պատմում է Արծնի դպրոց հաճախող Արամ Մագոյանը:

Արծնիում դասերը սկսվում են սովորականից մեկ ժամ ուշ՝ 9:30, որպեսզի ապավենցի երեխաները հասցնեն անցնել 3 կմ ճանապարհը: «Կուզեի մի տրանսպորտ տրամադրվեր երեխաների համար, որ գոնե դպրոց գնայինք, գայինք»,- ասում է Արամը:

Ապավեն գյուղում տների մեծ մասը դատարկ է, դժվարությունները մարդկանց ստիպել են բռնել արտագաղթի ճանապարհը: Համայնքի տարեկան բյուջեն կազմում է 4 մլն դրամ: