Երևանի բյուջեի եկամուտները 2025-ին 148.5 մլրդ դրամ են կազմել․ ինչպե՞ս են ձևավորվել դրանք

Լուրեր

12.03.2026 | 23:35
Վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.03.2026 | 23:22
Հարձակում Դեթրոյթի մոտ գտնվող սինագոգի վրա. հարձակվողը սպանվել է
12.03.2026 | 23:08
Ինչպես է Վրաստանում Գերմանիայի կողմից հովանավորվող համալսարանը նացիստական ​​գաղափարական ազդեցությամբ հետազոտական ​​կենտրոն ստեղծել. OC Media-ի անդրադարձը
12.03.2026 | 22:53
Միրզոյանը և Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում
12.03.2026 | 22:38
Թուրքիայում սկսել են ձերբակալել ու ճնշել Ալիևին քննադատողներին՝ Ադրբեջանից Էրդողանի փեսայի հասցեին մեղադրանքներից հետո
12.03.2026 | 22:21
ԱՄՆ-ն կզղջա իր «լուրջ սխալի» համար. Լարիջանի
12.03.2026 | 22:08
Թուրքիան դեմ է Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու ցանկացած ծրագրի. Ֆիդան
12.03.2026 | 21:53
ՌԴ-ն Ադրբեջանով մարդասիրական օգնություն է ուղարկում Իրանին
12.03.2026 | 21:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.03.2026 | 21:30
Իրանում հակամարտությունը շարունակվելու դեպքում ՀՀ տարածքով Նախիջևան տարանցումն արդիական կդառնա․ Ռուսիֆ Հուսեյնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 21:16
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
12.03.2026 | 21:16
«Նոան»` Հայաստանի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 21:09
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ գումար» է վաստակում, երբ նավթի գները բարձրանում են
12.03.2026 | 21:00
Վարչապետը նախապես տեղյակ չի եղել այդ քայլի մասին, պրոտոկոլից շեղում կա․ Լուսինե Բադալյանը՝ Էդիտա Գզոյանի հեռացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 20:51
Երևանի բյուջեի եկամուտները 2025-ին 148.5 մլրդ դրամ են կազմել․ ինչպե՞ս են ձևավորվել դրանք
Բոլորը

Ավագանու մարտի 12-ի նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր 2025 թվականի բյուջեի կատարողականին։ Factor TV-ն փաստաթղթի ուսումնասիրությամբ պարզել է, թե 2025-ին որոնք են եղել Երևանի բյուջեի հիմնական եկամուտների աղբյուրները։

Այսպես՝ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի փաստացի եկամուտները կազմել են 148.5 մլրդ դրամ, կատարողականը՝ 100.5%։ 2025 թվականի փաստացի եկամուտները, 2024 թվականի նկատմամբ, հավաքագրվել են շուրջ 32 միլիարդ դրամով ավելի: Հարկերից և տուրքերից 2025-ին քաղաքապետարանի բյուջե է մուտք եղել 57 մլրդ դրամ։ Սա կազմում է բյուջեի եկամուտների 38.4%-ը Մասնավորապես, անշարժ գույքի հարկերը կազմել են 23 մլրդ դրամ․ սա 2024 թվականի փաստացի ցուցանիշից ավելի է 9 միլիարդ դրամով: Փոխադրամիջոցների գույքահարկը կազմել է 14.4 մլրդ դրամ․ այս թիվը 1․6 միլիարդ դրամով ավելի է 2024-ի ցուցանիշից։

Փաստաթղթում նշվում է, որ այս տարվա ցուցանիշը ծրագրվածից ավելի է 438 միլիոն դրամով, ինչը պայմանավորված է 2025 թվականի ընթացքում փոխադրամիջոցների քանակի ավելացմամբ, ինչպես նաև ապառքների՝ նախատեսվածից շուրջ 1%-ով ավելի գանձմամբ: Տեղական տուրքերի մասով եկամտի հավաքագրումը գերակատարվել է՝ փաստացի կազմելով 18 միլիարդ դրամ՝ ծրագրված 16 միլիարդի փոխարեն։

Շինթույլտվություններն ամենաշատն են ազդել քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման վրա․ միայն 2025-ի ընթացքում կազմել են 15.6 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը, մինչդեռ, 2024 թվականի ցուցանիշից 508 միլիոն դրամով պակաս է։ Բյուջեի փաստացի եկամուտների 9.2%-ը ձևավորվել է պաշտոնական դրամաշնորհներից, 52.4%-ը՝ այլ եկամուտների հաշվին, որից 0.2%-ը՝ շահաբաժիններից, 1.6%-ը՝ գույքի վարձակալության դիմաց եկամուտներից, 31.8%-ը՝ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից, 17%-ը՝ վարչական գանձումներից, 1.8%-ը՝ տույժերից, տուգանքներից:

Արփի Հակոբյան