Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում:
52-ամյա մասնագետը նշանակվել է Բեյրութը ներկայացնող «Նեջմեհ» ակումբի տեխնիկական տնօրեն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Վարդան Մինասյանի նախորդ աշխատավայրը եղել է «Արարատ-Արմենիան», որի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր 2025 թվականի մայիսին: Մինասյանն «Արարատ-Արմենիայում» աշխատել էր նաև 2018-2020 թթ.: Նախկինում մարզիչը գլխավորել է նաև Երևանի «Փյունիկը», ղազախական «Տոբոլը», «Տարազը», վրացական «Թելավին», Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականները: Նա Հայաստանի ազգային հավաքականը մարզել է 2009-2013 թվականներին և 2018-ին:
Դավիթ Եղիազարյան

