Իրանի նոր գերագույն առաջնորդը խոսել է ընտանիքի զոհված անդամների մասին

Լուրեր

27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին շնորհակալություն է հայտնել Թեհրանի դաշնակից զինված խմբավորումներին ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, Իրաքում և Եմենում։

«Ես նաև իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում «Դիմադրության ճակատի» մարտիկներին», – ասել է Խամենեին պետական ​​հեռուստատեսությամբ  հաղորդավարի կողմից ընթերցված  հայտարարության մեջ՝ նկատի ունենալով Եմենում գտնվող հութիներին, Լիբանանի «Հըզբոլլահ» խմբավորմանը, ինչպես նաև՝ Իրաքում գտնվող դաշնակից խմբավորումներին։

Նա նաև ցավակցություն է հայտնել սգացող ընտանիքներին։

«Բացի հորիցս, որի կորուստը համընդհանուր վիշտ էր, ես նահատակների քարավանին վստահեցի իմ սիրելի և հավատարիմ կնոջը, որի վրա մեծ հույսեր էի դրել, իմ նվիրված քրոջը, որը նվիրվեց մեր ծնողներին ծառայելուն և, ի վերջո, իր վարձատրությունը ստացավ իր փոքրիկ երեխայի հետ միասին, և իմ մյուս քրոջ ամուսնուն՝ մի գիտուն և պատվավոր մարդու։ Մենք պետք է համբերատար լինենք և մեր հույսն ու վստահությունը դնենք Ամենակարողի շնորհի և օգնության վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

Իր ուղերձում Խամենեին կոչ է արել Իրանի ժողովրդին միասնության և նշել, որ Իրանը չի հրաժարվի հակամարտության ընթացքում զոհվածների համար վրեժխնդրությունից։

Խամենեին ասել է, որ պատերազմի ընթացքում «Իրանի ժողովրդի միասնությունն ու ներկայությունը ցույց են տվել նրանց վճռականությունը», և նա կոչ է արել շարունակել հանրության մասնակցությունը քաղաքական, սոցիալական և ազգային հարցերում։

Նա նաև կոչ է արել իրանցիներին պահպանել համերաշխություն և աջակցել միմյանց հակամարտության ընթացքում։

Խամենեին ասել է, որ Իրանը ուսումնասիրում է իր հակառակորդների դեմ նոր ճակատներ բացելու հնարավորությունը, եթե պատերազմը շարունակվի։ Թեհրանն, ըստ նրա, կպահանջի փոխհատուցում հակամարտության ընթացքում պատճառված վնասների համար և զգուշացրել, որ եթե փոխհատուցումները չվճարվեն, Իրանը միջոցներ կձեռնարկի «իր թշնամիների ակտիվների դեմ կամ կոչնչացնի դրանք»։

Նա նաև նշել է, որ ինքը Իրանի գերագույն առաջնորդ դառնալու մասին իմացել է երկրի պետական ​​հեռուստաալիքից։

«Ես հարգարժան Փորձագետների ժողովի քվեարկության արդյունքի մասին իմացա ձեզ հետ միաժամանակ և Իսլամական Հանրապետության հեռուստատեսության միջոցով», – ասել է Խամենեին։

Հիշեցնենք, որ  Խամենեին նաև  հայտարարել էր, որ «Հորմուզի նեղուցը փակելու լծակը» դեռ պետք է օգտագործվի Իրանի կողմից։ Միաժամանակ, նա հավելել էր, որ Իրանը «բարեկամության» քաղաքականություն ունի հարևան երկրների հետ, բայց խորհուրդ է տվել նրանց փակել ամերիկյան բազաները։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի