Խավիեր Մինյանոն հրավեր է ստացել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից և հեռանում է Հայաստանի հավաքականից

Լուրեր

27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոն այլևս չի աշխատի ազգային թիմի հետ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Այս տարիներին իսպանացի մասնագետն ընդգրկված է եղել Արմեն Գյուլբուդաղյանցի, Խոակին Կապառոսի, Ալեքսանդր Պետրակովի, Ջոն վան ’տ Սխիպի և Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբերում։ 7 տարի ազգային հավաքականում աշխատելուց հետո Մինյանոն հրավեր է ստացել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, որտեղ զբաղեցնելու է  երիտասարդ տաղանդների զարգացման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Նաև համակարգելու է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ծրագրերն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում:

«7 անմոռանալի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ աշխատելուց հետո եկել է ժամանակը փակելու կյանքիս այս յուրահատուկ էջը։

Խորին երախտագիտություն եմ հայտնում հայ ժողովրդին, խաղացողներին, մարզչական շտաբին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին, որոնք հնարավոր դարձրին այս ճանապարհը։ Ձեր վստահությունը, պրոֆեսիոնալիզմը և բարությունն օգնեցին, որ Հայաստանը դառնա իմ տունը։

Այս տարիները լի էին ուսուցմամբ, մարտահրավերներով և բացառիկ մարդկային հարաբերություններով, որոնք ես միշտ կպահեմ ինձ հետ։ Հայաստանը միշտ առանձնահատուկ տեղ կունենա իմ սրտում։ Շնորհակալություն, Հայաստա՛ն»,- հրաժեշտի խոսքում նշել է Մինյանոն։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոյին կատարած աշխատանքի համար։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոյին՝ Հայաստանի ազգային հավաքականում կատարած աշխատանքի համար։

Պարոն Մինյանոն իր բարձր պրոֆեսիոնալիզմով, բազմամյա միջազգային փորձով և ժամանակակից մոտեցումներով մեծ ներդրում ունեցավ մեր ընտրանու ֆիզիկական պատրաստության զարգացման գործում։ Այս տարիներին նրա աշխատանքն առանձնացավ բարձր պատասխանատվությամբ և ֆուտբոլիստների հնարավորությունների առավելագույն բացահայտմանն ուղղված մշտական ձգտմամբ։

Իր մարդկային բարձր արժեքների, համագործակցության պատրաստակամության և դրական վերաբերմունքի շնորհիվ պարոն Մինյանոն արժանացավ հավաքականի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և ֆեդերացիայի աշխատակիցների հարգանքին։ Շնորհակալ եմ նրան նվիրված աշխատանքի, պրոֆեսիոնալ մոտեցման և հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Մաղթում եմ պարոն Մինյանոյին հաջողություններ հետագա գործունեությունում, նոր մասնագիտական ձեռքբերումներ և ամենայն բարիք»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։

Մինյանոն Իսպանիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, իսկ Մադրիդի «Ռեալի» հետ երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։