Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել

Լուրեր

27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանն անվանել է Ռուսաստանի կայուն և լավ գործընկեր՝ բազմաթիվ ուղղություններով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ադրբեջանը մեր կայուն, լավ գործընկերն է բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում»,- ասել է Պուտինը Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովում։

Բացի այդ, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ գազի բնագավառում համագործակցության ընդլայնման հարցերը։ Նա նշել է, որ էներգետիկայի և գազի ոլորտներում փոխգործակցության խորացման հարցերն ընդգրկված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների օրակարգում։

Ռուսաստանի ղեկավարն առանձին անդրադարձել է Թուրքիա բնական գազի մատակարարումներին։ Չնայած այն հանգամանքին, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը գազ են մատակարարում Թուրքիային, Մոսկվան Բաքվին չի դիտարկում որպես թուրքական գազի շուկայի համար մրցակից, ընդգծել է Պուտինը։ Ընդհակառակը, Ռուսաստանը շահագրգռված է գործընկերության զարգացմամբ և պատրաստ է համատեղ աշխատել էներգետիկ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

«Մենք այստեղ լավ հեռանկարներ ենք տեսնում և պատրաստ ենք համատեղ աշխատել»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի