Ով է ստում․ Թաթոյանն ընդդեմ Պապիկյանի․ Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Բոլորը

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը մարտի 4-ին ահազանգել է, որ Գեղարքունիքի Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը նոր մարտական դիրք են տեղադրել ՀՀ տարածքում։

Ըստ Թաթոյանի՝ դիրքը տեղադրվել է հուլիսի 31-ից հետո՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանն ընդառաջ, և վտանգում է Կութը, արոտավայրերն ու ՀՀ ԶՈՒ միջդիրքային ճանապարհները։ Ի պատասխան՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքել է այս տեղեկությունը։

«Էս ամեն ինչը, էդ հրատապ ասուլիսները, հարայ-հրոցը նրա համար են, որ ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ։ Ես շատ կարճ կպատասխանեմ՝ Ձեր նշած անձնավորությունը ստում է։ Նման բան չկա, սիրելի՛ հայրենակիցներ»,- ասել է Պապիկյանը։

Planet Lab-ի թարմացվող լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օգոստոսի 1-ին նշված հատվածում դիրք չկար, սակայն օգոստոսի 2-ից սկսվել են հողաշինարարական աշխատանքներ։ Օգոստոսի 9-ին դիրքն արդեն ստացել էր իր վերջնական տեսքը։

Google Earth-ի և կոորդինատների համադրումը հաստատում է՝ այս նոր դիրքը մասամբ գտնվում է Հայաստանի տարածքում։ Թեև Թաթոյանը նշում է Կութ գյուղի և Սոթքի հանքերի վտանգման մասին, դրանք տեսանելի են նաև ադրբեջանական նախկին ներխուժումների ժամանակ հաստատված դիրքերից։

Միջդիրքային ճանապարհն ամենալուրջ վտանգն է։ Նոր դիրքը գտնվում է հայկական միջդիրքային ճանապարհից ընդամենը 220 մետր հեռավորության վրա, ինչն ադրբեջանական զինուժին թույլ կտա, ցանկության դեպքում, հեշտությամբ խափանել հայկական ուժերի մատակարարումն ու հաղորդակցությունը։

Թեև ձմռանը տեղանքի դժվարամատչելիության պատճառով դիրքը կարող է ակտիվ չլինել, գարնանը պարզ կդառնա ադրբեջանական կողմի հետագա շարժը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան