Թուրքիան նախազգուշացումներ է ուղարկել Իրանին և կարող է հետ մղել ցանկացած սպառնալիք. Էրդողան

Լուրեր

27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
Բոլորը

Թուրքիան անհրաժեշտ նախազգուշացումներ է արել Իրանին, սակայն Թեհրանը շարունակում է «սխալ քայլեր» ձեռնարկել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ընդգծելով, որ Անկարայի առաջնահերթությունը երկիրը հակամարտությունից հեռու պահելն է, գրում է Daily Sabah-ը։

Կառավարության նիստից հետո ճեպազրույցում Էրդողանն ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևել է Իրանի հակամարտության շուրջ զարգացումներին և անմիջականորեն հայտնել է իր մտահոգությունները։ Նա կրկին նշել է, որ Անկարայի գլխավոր նպատակն է՝ կանխել Թուրքիայի ներքաշումը պատերազմի մեջ՝ շարունակելով պաշտպանել դիվանագիտությունը։

«Ինչպես մյուս պատերազմներում՝ Թուրքիան կանգնած է արդարության կողմում և աջակցում է հակամարտությունների լուծմանը երկխոսության միջոցով»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է երկրի պաշտպանական կարողությունները՝ ասելով, որ երկիրն ունի իր անվտանգությանն ու ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքներին արձագանքելու կարողություն։

«Թուրքիան ուժեղ է և կարողունակ բոլոր ոլորտներում։ Այն ունի ցանկացած հարձակում հետ մղելու և իր գոյատևմանն ուղղված կեղտոտ ձեռքերը կոտրելու կարողություն»,- հայտարարռլ է նա։

Այսօր ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը որսացել են ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցները, իսկ բեկորներն ընկել են Գազիանթեփի դատարկ հողատարածքների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի