Հոր վրեժով լցված՝ Իրանի նոր առաջնորդը չի գնա զիջման․ նա ավելի ծայրահեղական է, ռազմաշունչ խոսքով հայտնի. Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի 10-րդ օրը հակամարտությունը ոչ միայն չի մեղմվում, այլև թևակոխում է երկարատև փուլ։ Factor TV-ի եթերում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը վերլուծել է ստեղծված իրավիճակը՝ ներկայացնելով հակամարտության հնարավոր զարգացումները։

Դավիթ Կարապետյանը շեշտում է, որ ռազմական հարձակման սկզբնական նպատակները կտրուկ փոխվել են։ «Հայտնի օպերացիան կրում էր «Հուդայի վահան» անվանումը։ Ես կարծում եմ, որ հիմա անվանումն է պետք փոխել, որովհետև օպերացիաները սովորաբար տևում են ինչ-որ կարճաժամկետ էտապ։ Նախատեսվում էր չորս օր, որը դարձավ չորս շաբաթ, հիմա արդեն գիտենք, որ բոլորելու է նաև չորրորդ շաբաթը, և ընդհուպ խոսք է գնում մինչև սեպտեմբեր»,- նշում է նա։

Ըստ նրա՝  Իրանը կարող է առնվազն վեց ամիս «ինտենսիվ ռազմական գործողությունների հնարավորություն ունենալ»։ Սա հակասում է ԱՄՆ պաշտոնյաների հայտարարություններին, թե Իրանի ռազմական պոտենցիալը հողին է հավասարեցված։

Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ է նշանակվել Մոջթաբա Խամենեին՝ նախորդ առաջնորդի որդին։ Սա, ըստ Կարապետյանի, սկզբունքային փոփոխություն է իրավիճակում։ «Ավելի շուտ կկարծեի, որ Այաթոլլա Խոմեյնիի հետ ավելի հեշտ կլիներ դիվանագիտական խողովակներով, այսպես ասած, լեզու գտնել, քան որդու հետ։ Որդին ավելի ծայրահեղական, ավելի շատ ռազմաշունչ հայտարարություններով հայտնի մարդ է, ես կարծում եմ, որ առավել ևս հիմա ջիհադ է հայտարարված, և նա է առաջնորդում։ Որդին էլ գալիս է հոր վրեժի ծարավով լցված»,- ընդգծում է փորձագետը։

Նրա խոսքով՝ Մոջթաբա Խամենեին «բավականին հեղինակավոր կերպար է, որը լավ կապեր ունի ուժային կառույցների հետ, ԻՀՊԿ-ի հետ հատկապես, և կարողանում է վայելել նրանց վստահությունը»։ Այս նշանակումը, ըստ էության, տապալում է ԱՄՆ-ի և Իսրայելի այն սցենարը, որը նպատակ ուներ Իրանում ներքաղաքական խժդժություններ հրահրել։

Կարապետյանի վերլուծությամբ՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների սկզբնական ծրագիրը՝ «Պլան Ա»-ն, հետևյալն էր. «Նրանց առաջ դրված էր Խամենեիի լիկվիդացիան, բարձրաստիճան ղեկավարների լիկվիդացիան, և այս մասով ներքաղաքական ինտրիգներով հասնել նրան, որ Իրանում հեղափոխություն լինի։ Փաստացի, իրենց մոտ դա չստացվեց։ Իրանական ժողովուրդը այս պահին դեռևս անդրդվելի է այդ մասով»։

«Պլան Ա»-ի ձախողումից հետո, ըստ միջազգայնագետի, ի հայտ է գալիս ավելի հեռահար և վտանգավոր նպատակ՝ Իրանի մասնատումը։ «Մասնատում ասելով՝ նրանք ի նկատի ունեն Իրանի Իսլամական Հանրապետությունը տրոհել մի քանի պետությունների՝ Քաշքայիստան, Արաբիստան, Գյունեյ Թուրքմենստան, Գյունեյ Ազարբայջան, այդպիսի միավորներով, Բալուջիստան, Քրդիստան… Այսինքն՝ հինգից վեց միավոր պետությունների, որի միջոցով հետագայում դրանք որպես պլացդարմ, որպես պոլիգոն կծառայեն»։

Վերլուծելով Նախիջևանում տեղի ունեցած միջադեպը՝ Կարապետյանը չի բացառում, որ դա կարող էր լինել Ադրբեջանին հակամարտության մեջ ներքաշելու փորձ։ Նա բացատրում է, որ Իրանի վրա ցամաքային հարձակումը լեռների պատճառով չափազանց բարդ է, ուստի հյուսիսային ուղղությունը դառնում է ավելի տրամաբանական։ «Հյուսիսից դա ավելի տրամաբանական է և հեշտ, և պետք է, որ ներքաշվեն շատ պետություններ։ Մենակ այն տրամաբանությունը, որ Քաթարը, Քուվեյթը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան ներքաշվել են, չի խանգարում, որ Ադրբեջանն էլ, որը ամբողջությամբ հաշտ չի Իրանի հետ և ունի հեռահար նպատակներ՝ ծավալապաշտական, ներքաշվի պատերազմի մեջ»։

Այնուամենայնիվ, նա նշում է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցից և Նախիջևանի հետ ցամաքային երթևեկի բացումից հետո իրավիճակը կարծես թե մեղմվել է, և «վստահության մթնոլորտ է ձևավորվել կամ վերականգնվել»։ Սակայն, ըստ նրա, չի կարելի բացառել, որ Իսրայելը շարունակում է փորձեր անել Ադրբեջանին ներքաշելու պատերազմի մեջ՝ օգտագործելով այն որպես հարմար պլացդարմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան