Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antrophic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս ընտրություններում տարել է ոչ թե պարզապես հաղթանակ, այլ ստացել որակյալ մեծամասնություն, իսկ իշխանության առանցքը Հայաստանի քաղաքացին է, որը կլինի ցանկացած ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծողը։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ընդդիմության հնարավոր բոյկոտը և իշխանության հետագա անելիքները։ Նա նաև վստահեցրեց, որ ՀԷՑ-ի պետականացման գործընթացն անշեղորեն առաջ է շարժվում։

Խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը ոչ թե քաղաքական ուժի, այլ Հայաստանի քաղաքացու հաղթանակն է։ «Ցանկացած հաղթանակ, բնականաբար, ոգևորություն է պատճառում, և դա մեզ համար միանշանակ հաղթանակ է, և դա մեր հաղթանակը չէ։ Դա Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, իրավատեր, պետականատեր ու պետականակենտրոն քաղաքացու հաղթանակն է», – նշեց Պետրոսյանը։

Նա շնորհակալություն հայտնեց ավելի քան 727 հազար քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվել են ՔՊ-ին և վարչապետ Փաշինյանին, ինչպես նաև շուրջ 1.5 միլիոն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են ընտրություններին՝ ցուցաբերելով բարձր քաղաքացիաիրավական գիտակցություն։

Անդրադառնալով սահմանադրական մեծամասնություն չունենալու հանգամանքին՝ Պետրոսյանը նշեց. «Այս պահին ունենք որակյալ մեծամասնություն։ Եթե նույնիսկ որակյալ մեծամասնություն չենք էլ ունենա, ունենք պարզ մեծամասնություն՝ ձևավորելու ենք միանձնյա իշխանություն»։

Ռոմանոս Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի ներսում կգտնվեն անհատներ, որոնց հետ հնարավոր կլինի համագործակցել պետական շահից բխող հարցերում։

«Ես լիահույս եմ և վստահ եմ, որ բոլոր երեք ընդդիմադիր ֆրակցիաների, եթե «Բարգավաճ Հայաստանը» կանցնի, իհարկե, կազմերում կլինեն ողջամիտ, հայաստանակենտրոն, արժանապատիվ անձինք, ում հետ որ գուցե աշխատենք, և իրենք առաջնահերթ իրենց անձնական ու իրենց կուսակցություններին ներկայացնող կլանային շահերը ցածր կդասեն պետական, ազգային ու հանրության շահերից»։

Նա հակադրեց ՔՊ-ի և ընդդիմադիր ուժերի ստացած քվեների բնույթը։ «Մեր բոլոր 727 հազար ձայները մենք վաստակել ենք բացառապես քաղաքական, գաղափարական, սկզբունքային դիրքորոշում ունեցող քաղաքացիների քվեով, ի տարբերություն ընդդիմադիր ճամբարի, որտեղ տասնյակ ընտրակաշառքի խոստումների կամ առարկայական տրման դեպքեր կան, որոնցով հիմա տասնյակ քրեական վարույթներ են նախաձեռնված»։

Պետրոսյանի խոսքով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը մտել է հանգուցալուծման փուլ։ «Շաբաթների ընթացքում կառավարությունն արդեն որոշման ձևաչափում կընդունի հանրության գերակա շահ ճանաչելու այդ բեկումնային որոշումը, և որտեղ սահմանված կլինեն արդեն հետագա քայլերը՝ միտված վերջնական պետականացմանը»։

Նա պարզաբանեց, որ սեփականատերերի կողմից կառավարության առաջարկը մերժվելուց հետո, այժմ կառավարությունը մշակում է որոշման նախագիծ, որով ՀԷՑ-ը կճանաչվի հանրության գերակա շահ։ Դրանից հետո լիցենզավորված ընկերությունը կգնահատի բաժնետոմսերի արժեքը, կկատարվի փոխհատուցում, և «գործընթացը կավարտվի պետական ռեգիստրի գործակալությունում ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության անունով գրանցելով»։

Խոսելով Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական ճնշումների մասին՝ Պետրոսյանն ընդգծեց, որ քաղաքացին իր քվեով ցույց է տվել, որ խաղաղությունն ու արժանապատիվ հարաբերություններն ավելի բարձր է դասում, քան հնարավոր տնտեսական խնդիրները։ Նրա խոսքով՝ իշխանությունն աշխատում է տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ։

«Մեր էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում նաև արևային էներգետիկայի ոլորտում ունեցած զարգացման տեմպերն ու ահռելի պոտենցիալը ինձ վստահություն են ներշնչում, որ մենք կարողանալու ենք նաև պատվով դիմագրավելու էներգետիկ սպառնալիքներով պայմանավորված այդ մարտահրավերներին և ռիսկերը կառավարելի դարձնելուց հետո նաև դրանք լիովին չեզոքացնելու»։

Վարչապետի հետ միջադեպից հետո կալանավորված և արդեն 23 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի իրավիճակի վերաբերյալ Ռոմանոս Պետրոսյանը նշեց. «Ես ցավում եմ, որ այդ իրավիճակը հասունացել է, բայց նաև Օսիպյանի այդ հրապարակային հայտարարությունները, գրառումներն եմ տեսել, որտեղ ուղիղ բռնության կոչ է արվում Հանրապետության ղեկավարի անձի, այդ թվում նաև ֆիզիկական հաշվեհարդարի տեսքով։ Եվ այդ բռնության կոչի արձագանքն իրավապահներին ես իրավաչափ եմ համարում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան