Եթե Քոչարյանին լսեինք՝ ՀՀ-ն Իրանին դաշնակից դառնար, պիտի պատերազմի մեջ մտնեինք ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ․ կեղծիք է, թե Թրիփփը սպառնալիք է․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.03.2026 | 22:11
Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.03.2026 | 21:55
Հայաստանի և Վրաստանի թենիսի ֆեդերացիաների նախագահները քննարկում են ունեցել
03.03.2026 | 21:43
ԱՄԷ-ն շաբաթ օրվանից ի վեր 172 իրանական հրթիռ և 755 ԱԹՍ է խոցել, Բահրեյնը՝ 73 հրթիռ որսացել
03.03.2026 | 21:30
Իմ գործունեության պատճառով 18 տարի բանակում ծառայած հարազատ եղբորս հեռացրել են աշխատանքից․ սա 37 թիվ չէ՞, բա ի՞նչ է․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 21:27
Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը
03.03.2026 | 21:24
«Ամեն օր հրթիռակոծվում է քաղաքը, թռիչքների մասին խոսք չկա»․ ՀՀ վերադարձը՝ թանկ ու բաղձալի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 21:13
Մերձավոր Արևելքում իրադարձությունների ֆոնին՝ Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության ամրապնդումն ավելի կարևոր է դառնում. եվրահանձնակատար
03.03.2026 | 21:05
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
03.03.2026 | 21:01
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
03.03.2026 | 20:54
Կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ սկսեց ԱԱ-ի որակավորման փուլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 20:53
Ցանկանում ենք ընդլայնել Ադրբեջանի ներկայությունը եվրոպական էներգետիկ շուկայում. Ալիև
03.03.2026 | 20:45
ՆԱՏՕ-ն ավելի շատ ուշադրություն է դարձնում Հայաստանի և Ադրբեջանի հետ գործընկերությանը․ Քրիստիան Մեսարոշ
03.03.2026 | 20:30
ՌԴ-ն ՀՀ-ին խեղդելու հնարավորություն ունի՝ 102-րդ բազան դեռ այստեղ է, իսկ Փաշինյանն ասաց՝ միտք չունի դուրս բերելու․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 20:23
Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ
03.03.2026 | 20:17
Ինչպես են լրտեսել Խամենեիին. Իրանի դասերն ու Հայաստանի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքագետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Էդգար Առաքելյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընդդիմադիր ուժերի իշխանափոխության ծրագրերին, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվելու կոչին և Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ իշխանության դիրքորոշմանը։ Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի՝ հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իշխանազրկելու մասին հայտարարություններին, Առաքելյանը ՀՀԿ-ի փողոցային պայքարի մասին հայտարարությունը որակել է որպես «գարնանային լավ հումոր»։ Նա նշել է, որ իշխող ուժը նման հայտարարությունները ցավոտ կամ ագրեսիվ չի ընդունում։

Խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ընդդիմությանը համախմբելու կոչի մասին՝ Առաքելյանը զուգահեռներ է անցկացրել Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու հետ։ «Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին բերեց և փաթաթեց Հայաստանի և հայ ժողովրդի վզին […]։ Հիմա նույն բանը էլի Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է Ռոբերտ Քոչարյանին բերել, փաթաթել Հայաստանի և հայ ժողովրդի վզին, այս անգամ օգտագործում է, այսպես ասենք, Սամվել Կարապետյանին։ Եվ կարծում եմ, որ մեր հասարակությունը և ժողովուրդը էդ դառը փորձը ունի և, մեծ առումով, այդ մանիպուլյացիաներին չի գնա», – նշել է նա։

Առաքելյանի խոսքով, Տեր-Պետրոսյանի՝ վերկուսակցական «քաղաքական պատրիարքի» դեր ստանձնելու մասին պնդումներն անհիմն են, քանի որ ներկայիս ընդդիմադիր ուժերը, ըստ նրա, գործում են հակապետական օրակարգով։ «Այս ուժերը, ընդդիմությունը, ըստ էության, դասական առումով, իրենք փաստացի ընդդիմություն են Հայաստանի պետականությանը։ Այդ մարդկանց համարել ընդդիմություն և հայտարարել, որ պետք է համախմբվեն կոնկրետ մարդու շուրջ, նշանակում է համագործակցել այդ մարդկանց հետ ընդդեմ Հայաստանի պետականության», – ընդգծել է նա՝ որպես օրինակ բերելով ռուսերենը պետական լեզու դարձնելու, Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու քննարկումները և նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ ընդդիմության դիրքորոշումները։

Պատասխանելով այն մեղադրանքներին, թե իշխանությունը բռնաճնշումներ է իրականացնում և բանտերը լցնում է քաղբանտարկյալներով, Առաքելյանը հերքել է այդ պնդումները։ «Չկա որևէ միջազգային հեղինակավոր կառույց, որը հաստատում է, որ Հայաստանում գոյություն ունեն քաղբանտարկյալներ», – ասել է նա։

Ինչ վերաբերում է եկեղեցու հետ հարաբերություններին, ապա նրա գնահատմամբ՝ խնդիրը ոչ թե հոգևոր, այլ քաղաքական դաշտում է։ «Մենք գործ ունենք ոչ թե հոգևորականների հետ, մենք գործ ունենք ընդդիմադիր թևի հետ՝ ընդդիմադիր այդ կոնկրետ շրջանակներին սպասարկող, բայց վեղարի տակ թաքնված կոնկրետ անձանց հետ»։

Առաքելյանը վստահեցրել է, որ իշխանությունը քաղաքացիներին շանտաժի չի ենթարկում՝ իրեն ներկայացնելով որպես խաղաղության միակ կողմնակից։ «Այս ընդդիմություն կոչվածները առնվազն առիթ են տալու Ադրբեջանին սկսելու այդ պատերազմը, և արդյունքում մենք ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք Արցախում, Ղարաբաղում վերջին տարիների ընթացքում», – պնդել է նա։

Անդրադառնալով ընդդիմության այն թեզին, թե իշխանության արևմտամետ քաղաքականության պատճառով Ռուսաստանը «թիկունքից հարվածեց» Հայաստանին, Էդգար Առաքելյանը նման մոտեցումը որակել է «պրիմիտիվ»։

«Այդ պրիմիտիվ պատկերացումը աշխարհաքաղաքականության մասին ես ցավում եմ, և այդ ձեր պրիմիտիվ էլի իրենք վարել են Հայաստանում արտաքին քաղաքականություն, քանի որ եղել է մի կենտրոնի հետ հարաբերություններ, որտեղից զանգերով իրենք էլ են խոստովանել, որ սա ֆորպոստ է Հայաստանը, և բնականաբար, ֆորպոստում չէր կարող լինել ինքնիշխան պետություն ու ինքնիշխան պետության ղեկավար»։

Նրա խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, այդ թվում՝ Հնդկաստանից և Ֆրանսիայից զենքի ձեռքբերումը, պայմանավորված է Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունները չկատարելով։

«Ես չեմ քննադատում Ռուսաստանին, ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերից։ Իրենց համար միգուցե դա երկրորդական, երրորդական է, բայց իմ համար առաջին տեղում հենց Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահն է։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահը պաշտպանելուց ինչ-որ երկրների պետք է ասենք, որ իրենք սխալ են գործել մեզ հետ հարաբերություններում ու իրենք պետք է նեղանան, ապա դա իրենց խնդիրն է։ Միացյալ Նահանգների նախագահը կասի՝ America first, ինձ համար Armenia first սկզբունքն է գործում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։