Արհեստական ​​բանականությունը խորհուրդ է տալիս միջուկային հարված հասցնել պատերազմի ավարտի համար. հետազոտություն

Լուրեր

30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
Բոլորը

Գիտնականները ռազմական խաղերում փորձարկել են արհեստական ​​բանականության առաջատար մոդելները՝ GPT-5.2, Claude Sonnet 4 և Gemini 3 Flash: Արդյունքում, սցենարների 95%-ում արհեստական ​​բանականությունն առնվազն մեկ անգամ օգտագործել է մարտավարական միջուկային զենք: Ոչ մի մոդել չի ընտրել հանձնվելը: Հետազոտողները կոչ են անում արհեստական ​​բանականությանը հեռու պահել իրական աշխարհում միջուկային հարվածի հարցում որոշումներից:

Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները փորձարկել են արհեստական ​​բանականության առաջատար մոդելները ռազմական հակամարտությունների սիմուլյացիաներում։ Նրանք օգտագործել են սահմանային վեճերի, ռեսուրսների մրցակցության և գոյության սպառնալիքների հետ կապված սցենարներ։ Մոդելներին ներկայացվել է հնարավոր գործողությունների շարք՝ սկսած դիվանագիտական ​​բողոքներից մինչև լիարժեք միջուկային պատերազմ։ Ընտրությունը կայուն է եղել՝ դեպքերի 95%-ում մոդելն առնվազն մեկ փուլում օգտագործել է մարտավարական միջուկային զենք։

Մոդելներից ոչ մեկը երբեք չի համաձայնվել կապիտուլյացիայի ենթարկվել, նույնիսկ ակնհայտ պարտության դեպքում։ Լավագույն դեպքում՝ արհեստական ​​բանականությունը ժամանակավորապես նվազեցրել է լարվածության մակարդակը, բայց հետո կրկին սրել է իրավիճակը։

Դեպքերի 86%-ում թերի տվյալների պատճառով, որոնք զինվորականներն անվանում են «պատերազմի մառախուղ», արհեստական ​​բանականությունը սխալներ է թույլ տվել։ Դրանք միայն սրել են հակամարտությունը։

Գիտնականները արդյունքները բացատրում են նրանով, որ արհեստական ​​բանականությունը զուրկ է միջուկային զենքի նկատմամբ մարդկային վախից: «Միջուկային տաբուն»՝ նման զենքի օգտագործման պատմական արգելքը, չի վերաբերում արհեստական ​​բանականությանը: Մոդելները կարող են չհասկանալ բոլոր այն ռիսկերը, որոնք ակնհայտ են մարդկանց համար։

Ուսումնասիրության հեղինակները հույս ունեն, որ միջուկային զենք ունեցող երկրները չեն ինտեգրի արհեստական ​​բանականությունն իրական աշխարհում որոշումների կայացման գործընթացում: Այնուամենայնիվ, նրանք զգուշացնում են, որ զինված ուժերը կարող են արագ սկսել այն օգտագործել ռիսկերը գնահատելու համար, և այդ դեպքում արհեստական ​​բանականությունը կարող է ընտրել միջուկային հարվածը՝ «հաղթանակի» համար:

Արհեստական ​​բանականությունն արդեն փորձարկվում է ամբողջ աշխարհում ռազմական խաղերում: Թե որքանով խորը այն կինտեգրվի իրական աշխարհի գործընթացներում, դեռևս պարզ չէ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի