Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Բաքվի դատախազության նախկին քննիչ Մուշֆիգ Աբբասովը դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Յասամալի  շրջանային դատարանը այս  որոշումը կայացրել է դատախազության դիմումի հիման վրա։

Աբբասովը մեղավոր է ճանաչվել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 388-1.1.1 հոդվածով (տեղեկատվության հրապարակում տեղեկատվական ռեսուրսում կամ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցում, որի տարածումն արգելված է օրենքով):

Մի քանի օր առաջ Մուշֆիգ Աբբասովը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր հրապարակել՝ կապված Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենի անվտանգության համաժողովում արած հայտարարության հետ, որ «աշխարհում անկախ լրատվամիջոցներ չկան»։

Իր գրառման մեջ նա գրել էր. «Աշխարհում անկախ լրատվամիջոցներ չկան, բայց մեզ մոտ կան »։

Մի քանի տարի առաջ Մուշֆիգ Աբբասովը ձերբակալվել էր կաշառակերության մեղադրանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի