Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը

Լուրեր

28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
Բոլորը

Թուրք ներդրողները պատրաստ են գնել Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի նախագծում «Ռոսատոմի» բաժնեմասի մի մասը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի շրջանակում ցուցահանդեսի այցելության ժամանակ, գրում է Ինտերֆաքսը։

«Այնտեղ ամբողջ ֆինանսավորումը մերն է՝ ամբողջ 25 միլիարդ դոլարը։ Դա 100 տոկոսով ռուսական ներդրում է։ Նախագիծն իրականացվում է բացառիկ պայմաններով․ մենք կառուցում ենք, շահագործում և տիրապետում ենք կայանին։ Սակայն այժմ Թուրքիայում հայտնվել են ընկերություններ, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել այս գործընթացին և պատրաստ են գնել բաժնեմասի մի մասը։ Մենք միայն ողջունում ենք դա»,- ասել է ՌԴ նախագահը։

Այն, որ «Ռոսատոմը» բանակցություններ է վարում Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման նախագծում իր 49% բաժնեմասը վաճառելու շուրջ, 2025 թվականին հայտնել էր «Աքքույու Նյուկլեար» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Անտոն Դեդուսենկոն։ «Ռոսատոմում» հիշեցրել էին, որ նման հնարավորություն նախատեսված է նախագծի իրականացման վերաբերյալ 2010 թվականին կնքված միջկառավարական համաձայնագրով։

2026 թվականի գարնանը ռուսական պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտնել էր, որ «Ռոսատոմը» մի շարք թուրքական ընկերությունների հետ բանակցություններ է վարում՝ նրանց «Աքքույու» ատոմակայանի նախագծի կանոնադրական կապիտալում ներգրավելու շուրջ։

«Ներդրողների ներգրավման ուղղությամբ առաջընթաց կա»,- ասել էր նա Ռուսաստանի էներգետիկ շաբաթ-2026 համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում։

«Ռոսատոմը» Թուրքիայի Մերսին նահանգում կառուցում է երկրի առաջին՝ «Աքքույու» ատոմակայանը։ Ատոմակայանը բաղկացած կլինի չորս էներգաբլոկից, յուրաքանչյուրը՝ 1200 ՄՎտ հզորությամբ։ Առաջին էներգաբլոկի շահագործումը նախատեսվում է մինչև 2026 թվականի վերջը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի