Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները

Լուրեր

24.11.2026 | 16:10
Աշխարհի առաջին ռակետը հակառեկորդ է սահմանել
24.11.2026 | 16:02
Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների մատակարարումները․ FT
24.11.2026 | 15:53
Մրցակիցներին դուրս մղելու նպատակով անիրատեսական ցածր գներ են առաջարկվել․ երկու ընկերություն տուգանվել է 29,8 մլն դրամով
24.11.2026 | 15:45
«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապերի համար»․ Էրդողան
24.11.2026 | 15:45
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
24.11.2026 | 15:36
Եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույնն է․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 15:34
Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցած ընկերության տնօրենից պետության օգտին կբռնագանձվի 1,27 մլրդ դրամ․ թաքցվել է իրական շրջանառությունը
24.11.2026 | 15:26
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում»․ Սերդար Քըլըչը՝ նախագծի հրապարակման մասին
24.11.2026 | 15:17
«Աշտարակ կաթ»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է․ նմուշներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ
24.11.2026 | 15:11
Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
24.11.2026 | 15:10
Փաշինյանը հայցեր է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ // Լատվիան կարող է փակել ՌԴ-ի հետ սահմանները․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 15:03
«Կեղծ երթուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին»․ Իրանի առաջնորդի խորհրդականը՝ TRIPP-ի մասին
24.11.2026 | 15:00
TRIPP-ի հետ կապված մի լուրջ խնդիր կա․ այն կապված է ԱՄՆ նախագահի անունի հետ․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:54
Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 18 հողատարածքի օտարման գործով դատարանը ևս մեկ գործարք է անվավեր ճանաչել
24.11.2026 | 14:52
ՀՀ-ն և Ռումինիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Քրիստոֆ Լերիբոյի հետ քննարկել է հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության խորացումը, համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը, գիտական հետազոտություններն ու հայկական մշակութային ժառանգության միջազգային ներկայացման ընդլայնումը։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

«Անդրադարձ է կատարվել Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցությանը՝ 2024 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Որպես համագործակցության կարևոր հանգրվան՝ ընդգծվել է 2025–2026 թվականներին Երևանում ներկայացված «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսը, որը հնարավորություն է տվել համադրելու երկու թանգարանների հավաքածուները և միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական մշակութային ժառանգության հարստությունը։
Դեսպան Խաչատրյանն ընդգծել է համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ մասնավորապես համատեղ ցուցահանդեսների, գիտական հետազոտությունների, մասնագիտական փոխանակումների և Ֆրանսիայում հայկական արվեստի ու մշակութային ժառանգության առավել լայն ներկայացման միջոցով։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Լուվրի Բյուզանդական արվեստի և Արևելյան քրիստոնեական մշակույթների բաժնի շրջանակում համագործակցության հնարավորություններին։
Ընդգծվել է մշակութային համագործակցության կարևոր դերը ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։