Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ

Լուրեր

28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2026 թվականի առաջին կիսամյակում Գերմանիան Ռուսաստանին մատակարարելէ  79 միլիոն եվրոյի վերջույթների պրոթեզներ և արհեստական հոդեր։ Հիմնվելով Եվրոստատի տվյալների վրա՝ նման հաշվարկ է ներկայացրել Forbes-ը, որին վկայակոչում է Current time-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ սա գրեթե մեկ երրորդով՝ 19 միլիոն եվրոյի չափով ավելին է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։ 2021 թվականի համեմատ՝ ձեռքերի և ոտքերի պրոթեզների մատակարարումն աճել է 5,4 անգամ։ Լրագրողներն ընդգծել են, որ կտրուկ աճը սկսվել է 2024 թվականից։

Ձեռքերի և ոտքերի պրոթեզներին ու դրանց բաղադրիչներին բաժին է ընկել 41,2 միլիոն եվրո, իսկ էնդոպրոթեզների՝ արհեստական կոնքազդրային, ծնկային և այլ հոդերի գնումների համար ծախսվել է 37,8 միլիոն եվրո։

«Ռոստեխի» տվյալներով՝ պրոթեզների կարիք ունեցող մարդկանց շրջանում երիտասարդների մասնաբաժինը 8%-ից աճել է մինչև 15–20%՝ հիմնականում Ուկրաինայի դեմ պատերազմում վիրավորվածների հաշվին։

Պրոթեզներ արտադրող Steplife ընկերության գլխավոր տնօրեն Իվան Խուդյակովը պրոթեզների պահանջարկի աճը կապել է դրանց տրամադրման գործընթացի արագացման և ավելի բարդ տեսակների անհրաժեշտության հետ։ Նրա խոսքով՝ ռուսական արտադրողները չեն հասցնում բավարարել աճող պահանջարկը։ Ներկայումս հայրենական արտադրանքին բաժին է ընկնում շուկայի 80%-ը՝ քանակական արտահայտությամբ, և 30%-ը՝ դրամական արտահայտությամբ։ Թանկարժեք, բարձր տեխնոլոգիական բաղադրիչների հատվածում ներմուծման մասնաբաժինը հասնում է 70%-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի