ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։