Ռուբեն Վարդանյանը պատժի առաջին 10 տարին պետք է կրի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում․ մանրամասներ դատավճռից

Լուրեր

28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանի կողմից 20 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը պատժի առաջին 10 տարին պետք է կրի բանտում, իսկ մնացած մասը՝ խիստ ռեժիմի բանտում։ Ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավճռից։

Նշվում է, որ դատարանի վերջնական որոշումը (դատավճիռը) հրապարակվել է մի գործով, որը մեկնարկել է 2025 թվականի տարվա հունվարի 17-ին և տևել ավելի քան մեկ տարի։

Նշվում է, որ Վարդանյանին առաջադրված մեղադրանքները Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 228.3 հոդվածով վերաորակվել են՝ որպես նույն օրենսգրքի 228.2.1 հոդված։ Ավելին, մեղադրանքներից հանվել են Քրեական օրենսգրքի 279.1 և 279.2 հոդվածները։

Ռուբեն Վարդանյանը մեղավոր է ճանաչվել, իբր, ագրեսիվ պատերազմ պլանավորելու, նախապատրաստելու, սանձազերծելու և վարելու, բնակչության բռնի տեղահանման, հետապնդման, անձանց բռնի անհետացման, միջազգային իրավունքի խախտմամբ ազատազրկման, խոշտանգումների, վարձկան գործունեության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, զինված հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի խախտման, կանխամտածված սպանության, անօրինական ձեռնարկատիրության, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր միավորում (կազմակերպություն) ստեղծելու և այլ մեղադրանքներով։ Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի