Հանձնարարվել է ակտիվացնել Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի գույքերը պետությանը վերադարձնելու, շինություններն ապամոնտաժելու աշխատանքները

Լուրեր

28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
Բոլորը

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է ակտիվացնել Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը պետությանը վերադարձնելու, ապօրինի կառուցված շինություններն ապամոնտաժելու աշխատանքները։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանը, մարզի դատախազության դատախազները, այլք:

Գագիկ Այվազյանը, ներկայացնելով Գեղարքունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին Գեղարքունիքի մարզում նախաձեռնվել է 2555 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2315 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 673 քրեական վարույթ՝ 693 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 572 քրեական վարույթ՝ 607 անձի վերաբերյալ):

Մարզի դատախազի խոսքով՝ 2025 թվականին դատարաններում ավարտվել է 584 քրեական գործ՝ 617 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 582 քրեական գործ՝ 634 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 299 միլիոն 298 հազար դրամ: Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից 2025 թվականին վերականգնվել է 144 միլիոն 703 հազար դրամը:

Գագիկ Այվազյանի խոսքով՝ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականին Գավառ համայնքին է վերադարձվել 434 միլիոն 700 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 35 հա հողամաս, ինչպես նաև 69 միլիոն 727 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5.6 հա մակերեսով 4 հողամաս:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքներին՝ Գագիկ Այվազյանը տեղեկացրել է՝

Գեղարքունիքի մարզի դատախազի առաջարկի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ֆիզիկական անձի հետ կնքած՝ 1 հա մակերեսով բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող հողամասի վարձակալության պայմանագիրը լուծել է (դադարեցրել է): Բացի այդ, վարձակալի կողմից ամբողջությամբ վճարվել է 6 միլիոն 654 հազար դրամ վարձավճարը և պետական տուրքը: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 68 միլիոն 343 հազար դրամ է:

Պետական և համայնքային շահերի պաշտպանության՝ դատարանի կողմից բավարարված հայցերով՝ պետությանը և համայնքին ենթակա է վերադարձման 34 միլիոն 274 հազար դրամ, որից 3 միլիոն դրամը փաստացի վերականգնվել է:

2025 թվականի մայիսի 12-ին, դատախազի միջնորդագրի արդյունքում, Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող՝ 123 միլիոն 224 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 65 հազար 625 քմ մակերեսով գույքի նկատմամբ: Համայնքի ղեկավարի որոշման հիման վրա` ապամոնտաժվել են հողամասում գտնվող, 4-րդ աստիճանի վնասվածության, անբավարար և վթարավտանգ ինքնակամ շինությունները և 2025 թվականի մայիսի 12-ին դադարեցվել է հողամասի նկատմամբ 2009 թվականի դեկտեմբերի 9-ին գրանցված վարձակալության իրավունքը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում, ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) աշխատանքները: Դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին:

Ամփոփման ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազի կողմից ներկայացվել են 2025 թվականի դեկտեմբերից մինչ օրս դատախազների միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 21 հողամասերում ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 57 շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) աշխատանքների վերաբերյալ տվյալները:

Հիշեցնենք, որ դատախազների միջնորդագրերի կատարման արդյունքում, ««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել է) 2 պայմանագիր:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Գեղարքունիքի մարզի դատախազին և դատախազության դատախազներին հանձնարարել է ակտիվացնել Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու, բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք շինություններն ապամոնտաժելու աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։

Թեմայի առնչությամբ կարդացեք՝